ԱՄԻՖԼԵՔՍ Տ ԹԱՂԱՆԹՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՆԻ
Թաղանթի տրամաչափ, մմ` 29-120։ Գույներ` անգույն, սպիտակ, մուգ կարմիր, ոսկեգույն, կարմիր, պղնձագույն, դեղնասպիտակ և այլն: Հնարավոր է նաև հատուկ գույների պատրաստում: Տպագրություն` մեկ կամ երկկողմանի, բազմագույն, լիագույն: Տպագրությունն իրականացվում է ցնդող լուծիչների հիմքով ներկերով և ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ ակնթարթորեն չորացող ներկերով:
ԽՈԶԱՊՈՒԽՏԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՄԻՖԼԵՔՍ Տ ԹԱՂԱՆԹ
Խոզապուխտի համար նախատեսված ԱՄԻՖԼԵՔՍ թաղանթը բազմաշերտ պատնեշային թաղանթ է՝ նախատեսված ճնշակաղապարներում արտադրվող արտադրանքի համար: Թաղանթի բարձր ադգեզիան խճողակին և երկայնակի ու լայնակի ուղղություններով ավելի ամուր ջերմային նստեցումը թույլ են տալիս խուսափել թաղանթի շերտազատումից, կանխել թաղանթի տակ արգանակային այտուցների գոյացումը պահպանման ողջ ժամկետի ընթացքում: Ձևավորման բարելավված հատկություններն ապահովում են նախապես տրված ձևի ճշգրիտ վերարտադրում
ԽՈԶԱՊՈՒԽՏԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՄԻՖԼԵՔՍ Տ ԹԱՂԱՆԹԻ ՏԵՍԱԿԱՆԻ
Թաղանթի տրամաչափ, մմ` 60-170 Գույներ` Վարդագույն, անգույն, սպիտակ, պղնձագույն, բաց ոսկեգույն, կանաչ և այլն: Հնարավոր է նաև հատուկ գույների պատրաստում: Տպագրություն` մեկ կամ երկկողմանի, բազմագույն, լիագույն: Տպագրությունն իրականացվում է ցնդող լուծիչների հիմքով ներկերով և ՈՒՄ ճառագայթների ազդեցությամբ ակնթարթորեն չորացող ներկերով