Flexopack ընկերությունն ունի վիկետ-փաթեթների մատակարարման հարուստ փորձ այն ընկերություններին, որոնք զբաղվում են հացաբուլկեղենի, թռչնամսի (բադ, ճուտ, սագ, հավ), պելմենիների, մրգի և բանջարեղենի, տարատեսակ տնտեսական ապրանքների արտադրությամբ: Վիկետ-փաթեթն ամուր կար ունեցող պոլիմերային փաթեթավորում է, ամրակներով կամ ձգաններով հավաքվում է կապոցների մեջ ձեռքով կամ ավտոմատ չափածրարման հոսքագծի համար: Փաթեթավորումն առանձնանում է իր հարմարությամբ և հերմետիկությամբ: Flexopack ընկերության կողմից առաջարկվող վիկետ-փաթեթներն արտադրվում են սեփական արտադրության բարձրակարգ պոլիմերային թաղանթներից, ինչը բացառում է մանրէների և կողմնակի հոտերի ներթափանցումը: Վիկետ-փաթեթը փաթեթավոման մատչելի և հուսալի տարատեսակ է, ունի հավաստագրված որակ և տարբերակների բազմազանություն, հնարավոր է իրականացնել կորպորատիվ խորհրդանիշեր տպագրություն: Այս փաթեթներն ունեն կողային հատվածների ծալվածք, որի միջոցով ստանում են ծավալային ձև: Գասետ-փաթեթը նախատեսված է ապրանքի մեկանգամյա պահպանման համար, վերևի կարը բացելուց հետո պահպանում է իր ձևը թևքի տեսք ունեցող կորպուսի և ստորին հարթ հատվածի շնորհիվ: Անմիջապես կարի մոտ առաջանում են ծալքեր: Նման փաթեթներն առավելապես կիրառվում են անուշաբույր մեղրաբլիթների, մակարոնեղենի, կոնֆետների չափածրարման համար: Գասետ-փաթեթի առավելությունները՝
• բացելուց հետո ձևը պահպանելու հնարավորություն,
• ձևավորման բազմաթիվ տարբերակներ, ինչը թույլ է տալիս առավելագույնս անհատականացնել արտադրությունը,
• ավելի մեծ քանակությամբ տեղեկատվության տեղադրում:
Փաթեթավորման նման տեսակն արտադրվում է չափածրարող սարքավորումներով, որոնք թույլ են տալիս պատրաստել փաթեթի ստորին հարթ հատվածը: Փաթեթավորման նմանատիպ սարքավորումներով հնարավոր է իրականացնել չափածրարում և փաթեթավորում «բարձիկ» կամ գասետ (ստորին հարթ հատվածով) տեսակի փաթեթների մեջ: Խանութների դարակաշարերին առավել հարմար է տեղավորել ստորին հարթ հատվածով փաթեթները: Փաթեթի արտադրության ընթացքում փաթեթավորման նյութի որոշակի մասը ստորին հատվածում ծալվում է դեպի ներս, արդյունքում առաջանում է ստորին հարթ հատված, որի վրա փաթեթը կարելի է կանգնեցնել