Մեր ընկերությունը սննդային փաթեթավորման տպագրությունն ու արտադրությունը սկսել
է իրականացնել 2000թ-ից: Ընկերության առաջին քայլը եղել է արհեստական
թաղանթների վրա իրականացվող ֆլեքսոտպագրությունը: Նշված ոլորտի հետագա զարգացման արդյունքում հիմք է դրվել սննդային փաթեթավորման բոլոր տեսակների արտադրությանը:
Մեր արտադրամասերը համալրված են
• Ֆլեքսո տպագրական սարքավորումներ կտրող- փաթաթող սարքավորումներ լամինատորով
• նախատպագրական աշխատանքների համար նախատեսված նորագույն սարքավորումներով (ֆայլերի մշակում,
կաղապարների պատրաստում),
• ֆլեքսոգրաֆիկ տպագրության սարքավորումներով ՝ 8-10 գույն տպագրելու հնարավորությամբ,
• թվային տպագրություն՝ մինչև 8 գույն տպագրելու հնարավորությամբ,
• լամինացիա,
• հետտպագրական մշակում,
• տարբեր տեսակի փաթեթների պատրաստում,
• կտրող-փաթաթող սարքավորումներով: