Աշխատանքային ժամեր: երկ - շբ: 10։00 - 18:00
ք. Երևան, Սարի Թաղ 12փ 1ա

+(374) 10 550141
+(374) 10 570883
+(374) 41 550141
ՍՏՈՐԻՆ ԹԱՂԱՆԹ ՋԵՐՄԱՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ։ ԿՈՇՏ(PET) ԵՎ ՓԱԿ(PA-PE)՝ ՄԻՋԻՆ ՊԱՏՆԵՇԱՅԻՆ և ԲԱՐՁՐ ՊԱՏՆԵՇԱՅԻՆ

ՍՏՈՐԻՆ ԹԱՂԱՆԹ ՋԵՐՄԱՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ։ ԿՈՇՏ(PET) ԵՎ ՓԱԿ(PA-PE)՝ ՄԻՋԻՆ ՊԱՏՆԵՇԱՅԻՆ և ԲԱՐՁՐ ՊԱՏՆԵՇԱՅԻՆ

AquaForm ջերմաձևավորվող թաղանթը նախատեսված է թարմ միսը, մսամթերքը և երշիկեղենը վակուումային կամ մոդիֆիկացված գազային միջավայրում (ՄԳՄ) փաթեթավորելու համար: Ստորին ջերմաձևավորվող թաղանթը կիրառվում է Multivac, ULMA, CFS, Webo - motic և այլ ընկերությունների կողմից արտադրված ջերմային ձևավորիչների վրա form-fill-seal (FFS) մեթոդով փաթեթավորում իրականացնելու համար: Ավտոմատացված գործընթացի շնորհիվ ջերմաձևավորվող թաղանթով փաթեթավորումը հնարավորություն է տալիս ապահովել փաթեթավորման արտադրամասի առավելագույն արտադրողականություն: Փաթեթավորման այս պարզ և հուսալի եղանակն առավել հարմար է փաթեթավորման միատեսակ ձև և/կամ քաշ ունեցող ապրանքների համար: Ստորին ջերմաձևավորվող թաղանթների արտադրությունն իրականացնում ենք համատեղ էքստրուզիայի մեթոդով՝ կիրառելով ժամանակակից գերմանական 9-շերտանի տեխնոլոգիա: 

Հիմնական հատկությունները՝

 • լավ ձևավորվող; 

• հիանալի թափանցելիությամբ և փայլով; 

• հարվածների և պատռվածքների նկատմամբ բարձր ամրություն; 

• հիանալի զոդման կար, նույնիսկ այն դեպքում, երբ կարի հատվածում կան մթերքի շատ փոքր մասնիկներ; 

• փաթեթի մեխանիկական հատկությունների պահպանում, նույնիսկ մթերքի սառեցման դեպքում: Ջերաձևավորման փափուկ թաղանթի պատնեշային հատկությունները՝ 

• բարձր պաշտպանիչ տարբերակ՝ PA/EVON/PA/PE կառուցվածքով; 

• միջին պաշտպանիչ տարբերակ՝ PA/ /PE կառուցվածքով: Ջերաձևավորման փափուկ թաղանթի հաստությունը՝ 80, 120, 150, 200, 250, 300 մկմ: Ջերաձևավորման կոշտ թաղանթի պատնեշային հատկությունները՝

 • բարձր պաշտպանիչ տարբերակ՝ PET կառուցվածքով; Ջերաձևավորման կոշտ թաղանթի հաստությունը՝ 250, 300, 400, 500, 600 մկմ: Ջերաձևավորման կոշտ թաղանթները լինում են թափանցիկ և գունավոր՝ սև, սպիտակ, ոսկեգույն և ըստ պատվերի:

ՎԵՐԻՆ ԹԱՂԱՆԹՆԵՐ

18 մկ մինչև 200 մկ: Մինչև 1300 մմ լայնությամբ։ 3-ից մինչև 5 շերտ։ PE (պոլիէթիլեն) և PP (պոլիպրոպիլեն) պոլիմերների բոլոր համադրությունները։ EVON և PA (պոլիամիդի) հետ: Միաշերտ վերևի թաղանթներ Ուղղորդված Թաղանթների հետ (MDO): Անհրաժեշտության դեպքում՝ բազմաշերտ, ամուր փակվող, կրկնակի շերտով, թափանցիկ, ամուր: