ԱՄԻՎԱԿ-CH-B-7- ածխաթթու գազի համար թափանցելի ջերմային նստեցման փաթեթներ են, ունեն փայլուն մակերես:
ԱՄԻՎԱԿ-CH-B-7 ջերմային նստեցման փաթեթներն օգտագործվում են ցածր և միջին գազավորումով պանիրների փաթեթավորման, հասունացման, պահպանման և իրացման համար:
ԱՄԻՎԱԿ-CH-B-7 փաթեթներն արտադրվում են պոլիամիդից, պոլիէթիլենից և մոդիֆիկացված պոլիօլեֆինից ստացված բազմաշերտ թևքային թաղանթից, որոնք ունեն համապատասխան թույլտվության հավաստագրեր:
ԱՄԻՎԱԿ-CH-B-7–ի շնորհիվ փաթեթավորված արտադրանքը կունենա գրավիչ արտաքին տեսք և գեղեցիկ ձևով կցուցադրվի խանութի վաճառասեղաններին:
ԱՄԻՎԱԿ-CH-B-7–ն օժտված է հարուստ գունային գամայով և փալուն մակերեսով, իսկ անգույն տարբերակի դեպքում՝ նաև բարձր թափանցիկությամբ և փայլով:
Գույներ՝ անգույն, սպիտակ, դեղնասպիտակ, դեղին, դեղին 46, ոսկեգույն 42, նարնջագույն, կարմիր, մուգ կարմիր, կապույտ, դեղին 48, սև: Հնարավոր է նաև եզակի գույների պատրաստում: Տպագրություն՝ փաթեթների վրա իրականացվում է միագույն, բազմագույն և լիագույն տպագրություն: Պիտակ՝ հնարավոր է իրականացնել մակնշավորում պիտակի օգնությամբ:
Մատակարարման ձև՝
• թոփի տեսքով կտրելու համար նախատեսված մանր անցքերով,
• թոփի տեսքով առանց կտրելու համար նախատեսված մանր անցքերի,
• 2 ժապավենի վրա սոսնձված (ավտոմատ սարքավորումների վրա աշխատելու համար),
• առանձին փաթեթների կտրված, 100 հատով տրասնպորտային փաթեթների մեջ փաթեթավորված:
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
Գազաթափանցելիության օպտիմալ ցուցանիշներ
Փաթեթները թույլ են տալիս հեշտությամբ դուրս մղել հասունացման ընթացքում առաջացած ածխաթթու և այլ գազերի ավելցուկը՝ միաժամանակ պաշտպանելով արտադրանքը թթվածնի ներթափանցումից: Դա ապահովում պանրի որակյալ հասունացում: 40 Գոլորշու թափանցելիության ցածր ցուցանիշներ Պանիրները չեն չորանում, իսկ խոնավությունը և աղը հավասարաչափ բաշխվում են փաթեթի ներսում: Արտադրանքի հատկությունները պահպանվում են պանրի գլխի ողջ ծավալով:
Ամրության բարձր բնութագրիչներ
Տեղափոխման և պահպանման փուլերում ապահովում են փաթեթավորված արտադրանքի պահպանվածությունը:
Փաթեթների գույների և տպագրության հնարավորությունների լայն շրջանակ
Հնարավորություն են տալիս ստեղծել անհատական ոճ արտադրանքի ողջ տեսականու համար:
Անհատական պաշտպանիչ փաթեթավորում
Փաթեթների կապոցների հատուկ փաթեթավորումն երաշխավորում է պաշտպանություն արտաքին գործոնների անբարենպաստ ազդեցությունից պահպանման ողջ ժամանակահատվածի ընթացքում և ապահովում է փաթեթների բարձր սանիտարահիգիենիկ մակարդակը:
Քլոր պարունակող նյութերի բացակայություն
Քլոր պարունակող նյութեր չպարունակող փաթեթավորման օգտահանումը (ուտիլիզացիա) ավելի քիչ է վնասում շրջակա միջավայրին:
Անվտանգություն
Փաթեթների արտադրության մեջ օգտագործվում են միայն այնպիսի հումք և նյութեր, որոնք թույլատրելի են սննդամթերքի հետ անմիջական շփման համար՝ համաձայն ՌԴ, Ուկրաինայի, ԵՄ և ԱՄՆ-ի համապատասխան օրենսդրությունների: