Աշխատանքային ժամեր: երկ - շբ: 10։00 - 18:00
ք. Երևան, Սարի Թաղ 12փ 1ա

+(374) 10 550141
+(374) 10 570883
+(374) 41 550141
ԱՄԻՎԱԿ՝ ԹԵՐՄՈ ՓԱԹԵԹ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ

ԱՄԻՎԱԿ՝ ԹԵՐՄՈ ՓԱԹԵԹ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ

ԱՄԻՎԱԿ ՄՎԼ 

Պատրաստի արտադրանքի ապրանքային տեսքը պահպանելու և պիտանելիության ժամկետը երկարաձգելու նպատակով օգտագործվում է երկրորդային փաթեթավորում: Երկրորդային փաթեթավորումը կարևորվում է հատկապես այն ժամանակ, երբ արտադրանքն անհրաժեշտ է տեղափոխել իրացման հեռավոր շրջաններ կամ էլ իրացվում է այնպիսի առևտրային ցանցերի միջոցով, որոնք ունեն փաթեթավորման իրենց պահանջները և ստանդարտները: Երկրորդային փաթեթավորումը լինում է 2 տեսակի՝ արդյունաբերական (խմբային) և սպառողական: Արդյունաբերական փաթեթավորումը կիրառվում է միանգամից մի քանի կիլոգրամ արտադրանքի փաթեթավորման համար (2-15կգ): Սպառողական փաթեթավորման կիրառումն ենթադրում է, որ փաթեթավորվելու է արտադրանքի ոչ մեծ քանակություն, օրինակ՝ 6-8 հատ նրբերշիկ: Ընդ որում, առևտրային ցանցում սպառողական փաթեթավորումը չի բացվում և վաճառվում է պարունակության հետ միասին: Որպես երկրորդային փաթեթավորում հարմար է օգտագործել ԱՄԻՎԱԿ պատնեշային պաշտպանիչ փաթեթները: Մշակված են ԱՄԻՎԱԿ փաթեթների հատուկ տեսակներ՝ նախատեսված և՛ արդյունաբերական, և՛ սպառողական փաթեթավորման համար:

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ԻՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԱՄԻՎԱԿ ՄՎԼ- ջերմային նստեցման պատնեշային փաթեթներ են, նախատեսված են նրբերշիկների և սարդելկաների փոքր բաժինների (6-12 հատ) վակուումային փաթեթավորման համար: Փաթեթի օպտիկական հատկությունների (թափանցիկություն և փայլ) և գեղեցիկ պիտակի շնորհիվ Ձեր արտադրանքը ներկայանում է չափազանց գրավիչ տեսքով: Դա դրական ազդեցություն է թողնում սպառողների լոյալության աճի, բրենդի ճանաչելիության և ամբողջականության պահպանման վրա: 

Պահպանվածություն և պիտանելիության ժամկետներ Պաշտպանիչ բարձր բնութագրիչների շնորհիվ ԱՄԻՎԱԿ ՄՎԼ փաթեթները հնարավորություն են տալիս պահպանել թափանցելի թաղանթներով նրբերշիկների և սարդելկաների քաշը, սկզբնական համը և բույրը, ինչպես նաև երկարաձգել պիտանելիության ժամկետը: 

Տպագրություն Փաթեթների վրա իրականացվում է միակողմ կամ երկկողմանի տպագրություն: Գույների քանակությունը տատանվում է 1+0-ից մինչև 8+8: Հնարավոր է իրականացնել լիագույն տպագրություն: