Աշխատանքային ժամեր: երկ - շբ: 10։00 - 18:00
ք. Երևան, Սարի Թաղ 12փ 1ա

+(374) 10 550141
+(374) 10 570883
+(374) 41 550141
ԻՆՔՆԱԿՊՉՈՒՆ ՊԻՏԱԿՆԵՐ

ԻՆՔՆԱԿՊՉՈՒՆ ՊԻՏԱԿՆԵՐ

Ինքնակպչուն պիտակները համարվում են փաթեթավորման շուկայի արագորեն զարգացող սեգմենտ: Տպագիր արտադրության տվյալ տեսակի հանրաճանաչությունը պայմանավորված է կիրառման պարզությամբ, պատրաստի արտադրանքի գրավիչ արտաքին տեսքով, տպագրության բարձր որակով, գրեթե բոլոր տեսակի մակերեսներին փակցնելու հնարավորությամբ: Մենք առաջարկում ենք ինքնակպչուն պիտակի պատրաստման ամբողջական ցիկլ՝ սկսած դիզայնի մշակումից, նյութերի և սոսինձների օպտիմալ տարբերակների ընտրության աջակցությունից, մինչև պատրաստի արտադրանքի մատակարարում: Ինքնակպչուն պիտակների արտադրության ժամանակ օգտագործվում են տարատեսակ նյութեր՝ Կիսափայլուն թուղթ - հումքի առավել պահանջված տեսակ է, որը կիրառվում է տարատեսակ արտադրանքների պիտակավորման համար: Ջերմային թղթեր – լինում են 2 տեսակի՝ ՏՈՊ և ԷԿՈ: ՏՈՊ տեսակը յուղա- և ջրակայուն է, շատ հարմար է օգտագործել խոնավ միջավայրում աշխատելու դեպքում, իսկ ԷԿՈ տեսակը նախատեսված է չոր միջավայրում օգտագործելու համար: Մետաղացված թղթեր և թաղանթներ – ինքնակպչուն նյութեր են, որոնք պատված են փայլաթիթեղի բարակ շերտով կամ էլ արծաթագույն կամ ոսկեգույն անփայլ մետաղական փոշեցրումով: Թաղանթների տարբեր տեսակներ- պոլիէթիլենային կամ պոլիպրոպիլենային հիմքով, սպիտակ, մարգարտագույն կամ թափանցիկ: Բոլոր նյութերը կարող են մատակարարվել տարբեր տեսակի սոսինձներով՝ ակրիլային - նախատեսված են չսառեցվող արտադրատեսակների պիտակավորման համար, կաուչուկային - դիմանում են խորը սառեցմանը և խոնավ մակերեսների հետ շփմանը: Ինքնակպչուն պիտակի տպագրության մասին որոշում կայացնելիս կարևոր գործոն է համարվում ոչ միայն պատրաստի արտադրանքի որակը, այլ նաև գինը: Ֆլեքսոտպագրության մեջ գների մակարդակի վրա ազդում են մի շարք գործոններ՝ գույների բազմազանությունը, տպաքանակը, նյութը, որից արտադրվում է ինքնակպչուն պիտակը, տեսակների քանակությունը և այլն: Մենք կօգնենք Ձեզ ընտրել Ձեր բոլոր պահանջներին համապատասխանող տարբերակ, կկազմենք հաշվարկների մի քանի տարբերակներ, կառաջարկենք պատվերի օպտիմալ պարամետրեր և կօգնենք Ձեզ կայացնել ճիշտ ու կշռադատված որոշում:

 Տպագրության հնարավորություններ՝

 • ՈՒՄ ֆլեքսոտպագրություն մինչև 8 գույնի հնարավորությամբ՝ լիագույն երեսպատման (ոսկի, արծաթ, տարբեր գույներ ըստ պանտոնի և այլն), 

• ՈՒՄ լաքով լաքապատում - պիտակների պաշտպանություն ագրեսիվ միջավայրերից (խոնավություն, ճարպ, աղաջուր, յուղ, լուծիչներ և այլն), 

• Մեկ տպաքանակում տարբեր ձևավորում ունեցող պիտակների համատեղ տպագրության հնարավորություն: Գլանափաթեթային տպագրական նյութերի լայն ընտրություն 

• Թուղթ՝ անփայլ, կիսափայլուն, փայլուն, ֆակտուրային, ջերմային և այլն, 

• Թաղանթ (PP, PE)՝ սպիտակ, թափանցիկ, գերթափանցիկ, մետաղացված, 

• Մետաղացված թուղթ ՝ ոսկի, արծաթ