Աշխատանքային ժամեր: երկ - շբ: 10։00 - 18:00
ք. Երևան, Սարի Թաղ 12փ 1ա

+(374) 10 550141
+(374) 10 570883
+(374) 41 550141
ՍՈՐՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ

ՍՈՐՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ

Սա ժամանակակից առաջարկ է լոբահատիկավորների, ձավարեղենի, մակարոնեղենի, շաքարավազի և աղի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների համար: Սորուն ապրանքների համար նախատեսված ոչ թանկ և հուսալի փաթեթավորումն ապահովում է գործնական լուծումների բազմազանություն, կարող է լինել իմիջային ձևավորմամբ և առանց: 

• Այն նախատեսված է 200գր-ից մինչև 10կգ արտադրանքի չափածրարման համար ավտոմատ եղանակով կամ ձեռքով: 

• Նյութեր՝ ОРР, СРР, РО, РЕТ և թաղանթի այլ ստուգանմուշային տեսակներ, հաստությունը ՝ 40-120 մկմ: 

• Ֆլեքսոգրաֆիկ տպագրության միջոցով հնարավոր է իրականացնել ֆիրմային խորհրդանիշերի, տեքստի կամ պատկերների տպագրություն՝ կիրառելով մինչև 10 գույն: 

Flexopack ընկերության կողմից առաջարկվող սորուն պարենային ապրանքների փաթեթավորումն աչքի է ընկնում մեխանիկական վնասվածքների նկատմամբ առանձնակի դիմացկունությամբ, բնութագրվում է բարձր թափանցիկությամբ, պահպանում է արտադրանքի համային և օգտակար հատկությունները, բացառում է ագրեսիվ կենսաբանական գործընթացների զարգացումը, համապատասխանում է սանիտարահիգիենիկ և էկոլոգիական ստանդարտներին