Աշխատանքային ժամեր: երկ - շբ: 10։00 - 18:00
ք. Երևան, Սարի Թաղ 12փ 1ա

+(374) 10 550141
+(374) 10 570883
+(374) 41 550141
ՋԵՐՄԱՅԻՆ ՆՍՏԵՑՄԱՆ ՊԻՏԱԿ (ԹԵՎՔ)

ՋԵՐՄԱՅԻՆ ՆՍՏԵՑՄԱՆ ՊԻՏԱԿ (ԹԵՎՔ)

Ջերմային նստեցման պիտակը թաղանթային նյութից պատրաստված թևք է, որը ջերմության ազդեցության ներքո սեղմվում է և կրկնում այն տարրայի ձևը, որի վրա հագցված է: Փաթեթավորմանը տեսողական գրավչություն հաղորդելու այս ժամանակակից եղանակը լայն կիրառություն ունի փաթեթավորման շուկայում և օրեցօր ձեռք է բերում էլ ավելի մեծ հանրաճանաչություն: Ջերմային նստեցման նյութեր Թաղանթային նյութերի տեսականին չափազանց մեծ է, ինչը բարդացնում է ընտրության գործընթացը, իսկ վերջինս շատ կարևոր նշանակություն ունի: Առավել հաճախ կիրառվող նստեցվող թաղանթներ են ՊՎՔ, ՊԷՏ, ՊԷՏԳ, ОПС, PLA և ОПП: Ջերմային նստեցման գործընթացում ՊՎՔ տեսակի թաղանթները հնարավոր է հեշտությամբ կառավարել, մատչելի են, մաշակայուն, դիմանում են պաստերիզացիա գործընթացը: ՊԷՏ տեսակի թաղանթի նստեցման գործակիցն ավելի բարձր է, այն ևս կիրառելի է պաստերիզացիայի գործընթացում: Ուղղահայաց ուղղությամբ նստեցման ավելի ցածր գործակից ունենալու շնորհիվ ОПС տեսակը կարելի է կիրառել փափուկ կոնտեյներների համար, որոնց պարունակությունը դուրս է գալիս սեղմելու արդյունքում: Թաղանթների արտադրողները մշտապես մշակում են նոր նյութեր, որոնք թույլ կտան ապահովել թափոնների առավել արդյունավետ օգտահանում (ցածր խտության նյութեր), կունենան ավելի ցածր զգայունություն մթնոլորտային ազդեցութունների նկատմամբ, առավել թեթև և արդյունավետ կերպով կենթարկվեն վերամշակման: