Դոյ-պակը ճկուն հիմքով հարթ փաթեթ է: Լցվելիս ստորին ծալքը վերածվում է կայուն հիմքի, ինչի շնորհիվ փաթեթը կարելի է դնել ուղղահայաց դիրքով: Դոյ-պակը համարվում է փաթեթավորման ամենաունիվերսալ և ժամանակակից տեսակը: Այն հարմար է օգտագործել տարբեր տեսակի ապրանքների և սննդամթերքի փաթեթավորման համար:
Դոյ-պակի կիրառումը՝
• հեղուկ ապրանքներ (ջուր, հյութ, կաթ),
• մածուկանման ապրանքներ (մայոնեզ, կետչուպ, թթվասեր, ջեմ, խտացրած կաթ),
• սորուն ապրանքներ (համեմունքներ, ձավարեղեն),
• լվացող և կոսմետիկ միջոցներ (օճառ, շամպուն, քսուքներ),
• կենցաղային քիմիա (լվացքի փոշի, հագուստի կոնդիցիոներ),
• պատրաստի ճաշատեսակներ (աղցան, ապուր, ապխտած մթերք),
• կիսապատրաստուկներ (պելմենիներ, վարենիկներ, կոտլետներ),
• մսամթերք և ձկնամթերք,
• կենդանիների համար նախատեսված ապրանքներ (կատուների զուգարանների լցոնիչներ, չոր անասնակեր):
Մեծ մակերեսի շնորհիվ փաթեթավորման վրա հնարավոր է տպագրել ֆիրմային լոգոներ, նկարներ և ընկերությանը վերաբերող տեղեկատվություն: Կտրված անցքերի և բռնակների շնորհիվ դոյ-պակերը դարձան փաթեթավորման պատրաստի լուծումներ, որոնք հարմարեցված են վերջնական սպառողի կողմից ապրանքը տեղափոխելու համար: Վերջին ժամանակներում սպառողների շրջանում մեծ պահանջարկ են վայելում ZIP-փականով պոլիէթիլենային փաթեթները (գրիպեր): Այս ապրանքատեսակի հիմնական առանձնահատկությունը հատուկ փականի առկայությունն է: Վերջինիս շնորհիվ փաթեթները հնարավոր է բազմաթիվ անգամ բացել և փակել առանց վնասելու դրանք, ինչն էլ թույլ է տալիս փաթեթներն երկար ժամանակ օգտագործել: ZIP-փականով փաթեթների կիրառումը Փականի կառուցվածքն ապահովում է փաթեթավորման հերմետիկությունը, ինչն անհրաժեշտ պայման է որոշակի ապրանքատեսակների պահպանման համար: ZIP-փականով փաթեթները կարելի է օգտագործել սորուն ապրանքների համար՝ սուրճ, ընկույզ, չամիչ, հրուշակեղեն, ընտանի կենդանիների կեր և այլն: Դրանց մեջ կարելի է պահպանել անգամ մածուկանման ապրանքներ: Flexopack ընկերության կողմից արտադրվող ZIPփականով փաթեթների տեսակներ.
• պոլիպրոպիլենով եռակար փաթեթներ (РР/РО) և պոլիէթիլենտերեֆտալատով (РЕТ/РО) ZIP-փականով փաթեթներ:
• Կանգնող փաթեթ («ԴՈՅ-ՊԱԿ» տեսակի) պոլիպրոպիլենով (PP/PO) և պոլիէթիլենտետերեֆտալատով (PET/PO), ZIP - փականով