Աշխատանքային ժամեր: երկ - շբ: 10։00 - 18:00
ք. Երևան, Սարի Թաղ 12փ 1ա

+(374) 10 550141
+(374) 10 570883
+(374) 41 550141
ՄՍԻ, ԿԻՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ, ՄՐԳԻ   ԵՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ

ՄՍԻ, ԿԻՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ, ՄՐԳԻ ԵՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ

Մսամթերքի արտադրությամբ զբաղվող այն ընկերությունների համար, որոնց մտահոգում է իրենց բիզնեսի օպտիմալացումը և առաջխաղացումը, Flexopack ընկերությունն առաջարկում է սառեցված մսի, թռչնամսի, մսային կիսապատրաստուկների, պելմենիների, երշիկեղենի, խմորեղենի արտադրության համար օգտագործվող սառեցված կիսապատրաստուկների, բանջարեղենի և պատրաստի ճաշատեսակների համար նախատեսված փաթեթավորում:

РЕТ, РЕ, ВОРР, ОРР, РО, СРР տեսակների բարձրորակ թաղանթներ, հաստությունը՝ 30-80 մկմ: 

• Սննդամթերքի սառեցման համար նախատեսված պատրաստի փաթեթներ, վիկետ-փաթեթներ, թռչնամսի (նաև սառեցված) համար նախատեսված փաթեթավորում, zip-փականով փաթեթներ: 

• Պատվիրատուի էսքիզի հիման վրա հնարավոր է իրականացնել լոգոների, տեքստային բլոկների գունավոր (մինչև 10 գույն) ֆլեքսոգրաֆիկ տպագրություն

Չափազանց կարևոր է սառեցված մսի ճիշտ փաթեթավորումը: Մսամթերքի գրագետ և որակյալ փաթեթավորումն ապահովում է վերջինիս պահպանությունը նշված պիտանելիության ժամկետի ընթացքում, անփոփոխ սկզբնական համը, բակտերիալ վարակների բացակայությունը, գրավիչ ապրանքային տեսքը: Փաթեթավորումը համապատասխանում է ՍԿՆ և ԳՕՍՏ պահանջներին: Flexopack ընկերությունը թարմ և սառեցված միրգ և բանջարեղեն արտադրողներին ու վաճառողներին առաջարկում է մրգի և բանջարեղենի լայն տեսականու համար նախատեսված ժամանակակից պոլիմերային փաթեթավորում:

Կիրառելի է 500գր-ից մինչև 5կգ քաշով ամբողջական և կտրատված բանջարեղենի, սնկի, հատապտուղների, սառեցված մթերքի, խառնուրդների չափածրարման համար: Արտադրվում է РЕТ, РО, ОРР, ОРА բարձր տեխնոլգիական բազմաշերտ և միաշերտ թաղանթների հիման վրա: Առաջարկվում են հետևյալ տեսակները՝ 

• ցրտադիմացկուն փաթեթներ խորը սառեցման բանջարեղենի և հատապտուղների համար, 

• ծակոտկեն փաթեթներ թարմ ապրանքների համար,

• փաթեթներ կեղևազրկված բանջարեղենի վակուումային փաթեթավորման համար: Փաթեթների վրա հնարավոր է իրականացնել գունեղ և դիմացկուն ֆլեքսոգրաֆիկ տպագրություն՝ օգտագործելով ֆիրմային գույներ և խորհրդանիշեր, պատկերներ, գրվածքներ: Փաթեթավորման տարբեր տեսակները կապահովեն ապրանքների բացարձակ մեկուսացումն արտաքին միջավայրից կամ անհրաժեշտ օդափոխությունը, հնարավորություն կտան երկարաձգել պիտանելիության ժամկետը, հավաստագրված են էկոլոգիական և սանիտարահիգիենիկ անվտանգության պահանջներին համապատասխան