AQUAFILM վակուումային փաթեթները նախատեսված են մսամթերքի, ձկան, պանրի, ընկուզեղենի և այլ ապրանքների փաթեթավորման համար: Վակուումային փաթեթը պատնեշային փաթեթավորման նյութերով փաթեթավորելու ամենապարզ և մատչելի եղանակն է, որը նպաստում է ապրանքի պիտանելիության ժամկետի երկարաձգմանը: Փաթեթները կիրառվում են ապրանքը վակուումային և մոդիֆիկացված գազային միջավայրում փաթեթավորելու համար: Ժամանակակից գերմանական 9-շերտանի էքստրուզիայի տեխնոլոգիայով արտադրված վակուումային փաթեթները հեշտությամբ բացվում են ապրանքի փաթեթավորման ժամանակ:
Հիմնական հատկությունները՝
• հիանալի թափանցելիությամբ և փայլով;
• հարվածների և պատռվածքների նկատմամբ բարձր ամրություն;
• հիանալի զոդման կար, նույնիսկ այն դեպքում, երբ կարի հատվածում կան մթերքի շատ փոքր մասնիկներ;
• փաթեթի մեխանիկական հատկությունների պահպանում, նույնիսկ մթերքի սառեցման դեպքում: Պատնեշային հատկությունները՝
• բարձր պաշտպանիչ տարբերակ՝ PA/EVON/PA/PE կառուցվածքով;
• միջին պաշտպանիչ տարբերակ՝ PA/ /PE կառուցվածքով: Ջերաձևավորման թաղանթի հաստությունը՝ 40, 50, 60, 70, 80, 90, 100, 120 մկմ: Հնարավոր օպցիաները՝ Վակուում փաթեթները կարող են արտադրվեն հետևյալ օպցիաներով՝
• ներկված
• ոսկեզօծ և արծաթյա տակդիրներով
• փոսիկով՝ հեշտությամբ բացելու համար
• զիպ – փականով
Վակուումային փաթեթներն անհերքելի առավելություններ ունեն դասական պոլիէթիլենային լուծումների համեմատությամբ: Վակուումի շնորհիվ ապրանքը հնարավոր է երկար ժամանակ պահպանել՝ առանց որակական հատկանիշների կորստի և ապրանքային տեսքի փոփոխության: Թափանցիկ վակուումային փաթեթների հիմնական առավելություններն են
պատնեշային բարձր հատկություններ
• մեխանիկական ամրություն
• օպտիկական բարձր հատկություններ
• կիրառման ունիվերսալություն
• ցածր արժեք
Թափանցիկ վակուումային փաթեթների արտադրության համար մշտապես օգտագործվում են բարձրորակ հումք և նյութեր, որոնք համապատասխանում են ժամանակակից եվրոպական ստանդարտներին: